ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին Անդրեյ Մալախովի «Прямой эфир» թոք-շոուի ժամանակ հոկտեմբերի 30-ին հայտարարել է Վիտալինայի ներկայացուցիչը՝ Էլինա Մազուրը:
Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լքել է երկիրը ծնողների հետ «խիստ գաղտնի պայմաններում»: Ենթադրաբար, Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև: Ինչպես ասել է Մազուրը, Վիտալինան երկիրը լքելու որոշումը կայացրել է հախուռն, գտնվելով էմոցիոնալ գրգռված վիճակում: Միաժամանակ հեռուստադիտողին են ներկայացվել կադրեր, որտեղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բանկոմատի միջոցով իր հաշվին խոշոր գումար է փոխանցել:
Հոկտեմբերի 26-ին Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնում, նրա իսկ դիմումի համաձայն, օրինապահներն խուզարկույուն են անցկացրել: Արտիստը իր կնոջը կասկածել է անձնագիրը գողանալու մեջ: Ջիգարխանյանի և Ցիմբալյուկի տարիքային տարբերությունը 50 տարի է:
lenta.ru