Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան Նարբե Պողոսյանին զայրացրել էր, որ The Daily Mail պարբերականում Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին կից հրապարակել էր իր ընտանեկան լուսանկարը` տվյալ ռեստորանում ճաշելիս։ Նարբեն ասել էր, որ դատի կտա The Daily Mail-ին, եթե պարբերականը հրաժարվի նյութից հեռացնել իրենց լուսանկարը։
Daily Mail-ն արձագանքել է Նարբե Պողոսյանի բողոքին։ Լրատվամիջոցը լուսանկարը չի հեռացրել, սակայն դերասան-ամուսինների և նրանց որդու դեմքերը փակել է։ Tert.am Life–ի հետ զրույցում նարբեն ասաց, որ այս տարբերակը ևս բավարարում էր իրենց։
«Շատ ուրախ եմ, որ այս պատմութունը նման ավարտ ունեցավ և ավելորդ քաշքշուկի մեջ չընկանք։ Ես նամակ գրեցի Daily Mail-ին, խնդրեցի և պահանջեցի հեռացնել իմ և ընտանքիս անդամների լուսանկարը։ Ես ճիշտ էի, դրա համար լրացուցիչ բանակցութունների կարիք չեղավ։ Եթե լրագրողն ինձ խաբած չլիներ, կասեին` Դուք համաձայնել եք։ Կարևորը, պատմությունը լավ ավարտ ունեցավ»,- ասաց դերասանը։
Բրիտանական պարբերականն այսօր կրկին անդրադարձել է թեմային և տեղեկացրել, որ կենդանիներն արդեն ազատ են արձակվել։ «Ուրախ եմ, որ հրապարակումն ունեցավ իր արդյունքը։ Այն հասավ իր թիրախին։ Ես պարզապես չէի ուզում, որ իմ ընտանիքի անունն այդ կերպ շոշափվեր այդ թեմայի շուրջ։ Եթե ես իմանայի` ինչի մասին է խոսքը, գուցե, ինքս դառնայի հրապարակման հեղինակը։ Ինձ զայրացրել էր, որ ինձ խաբել են»,- նշեց նա։
Դիտարկամնը, որ նախորդ անգամ ինքը նշել էր, որ այդ նյութը վարկաբեկում է երկիրը, Նարբեն պատասխանեց. «Ես հենց դրանից էի նյարդայնացել։ Երկիրը վարկաբեկվում էր նրանով, որ իմ լուսանկարը հրապարակել էին և գրել` սոված արջերի կողքին նստած մարդիկ հաց են ուտում, կարծես, դա միայն Հայաստանում է լինում։ Կարող էին ասել, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կենդանիներին պահում են վանդակում, ինչը սխալ է։ Դա բոլորովին այլ մեկնաբանություն կլիներ։ Այս դեպքում սխալ մեկնաբանությամբ իմ անվան էին կպնում։ Հաստատ, Անգլիայում մարդիկ ինձ չեն ճանաչում, սակայն իմ երկրում ճանաչում են և ամեն տեղ դա ասոցացնում են ինձ հետ»։