Ի՞նչ անել, որ օծանելիքի բույրը պահպանվի ողջ օրվա ընթացքում. պարզ հնարք, որը պետք է բոլորն իմանան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել, որ օծանելիքի բույրը պահպանվի ողջ օրվա ընթացքում. պարզ հնարք, որը պետք է բոլորն իմանան

Յուրաքանչյուր երիտասարդ կին չի կարողանում պատկերացնել իր կյանքը առանց իր սիրած օծանելիքի բույրի։ Նրանք  սիրում են, երբ իրենց հայելու առաջ դրված է լինում տարբեր օծանելիքներ։

Եվ դա այն պատճառով, որ օծանելիքի օգտագործումը անբացատրելի հաճույք է պատճառում։ Իսկ այդ հաճույքը կարող է փչացնել օծանելիքի բույրի անկայունությունը։

Ի՞նչ անել, որ օծանելիքը բուրի ողջ օրվա ընթացքում: Լուծումը շատ ավելի հեշտ է, քան դուք մտածում եք:

Ձեր օծանելիքը,

Վազելինը.

Նախ քսեք վազելինը մարմնի այն տեղերում, որտեղ սիրում եք ցանել օծանելիք՝ ձեռքերին, պարանոցին, ապա նույն տեղում ցանեք օծանելիքը:

Խորամանկությունը կայանում է նրանում, որ վազելինը գործում է որպես դիմահարդարման հիմք՝ արգելափակելով բույրը և պահպանելով այն: Օծանելիքները չեն «աշխատում» չոր մաշկի վրա, այդ պատճառով էլ հարկավոր  է  խոնավացնել վազելինի միջոցով։ Եվ վերջ։ Հրաշալի և սիրած բույրը դուք կարող եք զգալ ողջ օրվա ընթացքում։

hayinfo.net