Կնոջ դավաճանությունը մեծ մասամբ լինում է իսկական: Այսինքն դա սխալմունք, պատահականություն, կամ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու հետևանք չի լինում: Դա ամենաիսկական դավաճանությունն է, որը վկայում է, որ իր զուգընկերոջ հետ հարաբերություններում իրոք ինչ-որ բան այն չի եղել:
Ահա այն պատճառները, որը հաստատում է, որ չարժե շարունակել հարաբերությունները դավաճանած կնոջ հետ:
- Հոգու խորքում տղամարդը միշտ շարունակելու է կասկածել և դժվար թե կարողանա իսկականից ներել կնոջը:
- Կինը դրանում կտեսնի տղամարդու թուլությունը և չի գնահատի այդ ժեստը, սակայն կհասկանա, որ դրանից հետո կարող է զուգընկերոջը թոկից կապած պահել:
- Դժվար թե կինն իր սխալից հետևություն անի, բայց անմիջապես կփնտրի մեղավորի, իսկ այս դեպքում կլինի տղամարդը, որն, ըստ իրեն, բավականաչափ ժամանակ չի տրամադրել, որ ինչ-ինչ բաներ այն չի արել և այլն:
- Ներելով կնոջը՝ տղամարդը կտա նրան թողության գիր՝ հետագա դավաճանությունների համար: Հազիվ թե ստացվի ամեն ինչ նորից սկսել:
- Դավաճանությունից հետո հարաբերությունները պահպանելու փորձերը առավել հաճախ միայն ձգում են մեռնող միության հոգեվարքը: