Իտալական Venezia Eventi- ի հրատարակությունն օրերս տպագրել է լայնածավալ հոդված` նվիրված Հայաստանին և հայերին:
Պորտալը ներկայացրել է, թե ինչպես են հնագույն այս ժողովրդի ներկայացուցիչներն առաջին անգամ հայտնվել Սուրբ Ղազար կղզում և ինչու են նրանք միշտ ժամանակից առաջ ընկնում:
Վենետիկյան ծովալճակի հարավային հատվածում տեղակայված կղզին` Սան-Լազարո- դելյի- Արմենին կամ Սուրբ Ղազարի հայկական կղզին, հայկական մշակույթի ամենակարևոր համաշխարհային կենտրոններից մեկն է, գրում է Venezia Eventi -ին:
«Սուրբ Ղազարի վանքում պահպանվում են 170 հազար հին տպագիր գրքեր և 4500 ձեռագիր մատյան: Սա հսկայական հավաքածու է, որը գտնվում է հայրենիքից դուրս: Արդեն երեք դար է կղզին հայերի մշակութային ու հոգևոր աշխարհի մի մասն է հանդիսանում»,-ասվում է հոդվածում:
Հրատարակությունը նշում է, որ 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության և Ռուսաստանի հեղափոխության միջև ընկած ժամանակահատվածում ավերվել և այրվել է հայկական գեղարվեստական և մշակութային ժառանգության շուրջ 60%-ը:
«Այժմ Հայաստանում ապրում է մոտ երեք միլիոն մարդ, իսկ 9 միլիոնանոց սփյուռքը սփռված է Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան»,- գրում է կայքը:
Հրատարակությունը ընդգծում է, որ 1717 թ.-ին Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ Վենետիկ են հասել է մի քանի վանականներ, որոնք փախչելով էին թուրքական հալածանքներից, հասել էին Վենետիկ, և մի փոքր կղզի ձեռք բերել Վենետիկյան ծովալճակում:
Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, Վենետիկի և Հայաստանի միջև կապը շատ ավելի հին պատմություն ունի: Արարատի լանջերից վաճառականները այստեղ են հայտնվել դեռ միջնադարում:
«Դրա մասին վկայում են հինավուրց տեղանունները: Ռուգա-Ջուֆֆում, Սբ. Մարկոսի հրապարակի մոտակայքում բնակվեցին հայերը Իրանի Ջուլֆա քաղաքից: Այստեղ էլ` հրապարակի մոտ, կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին և 13-րդ դարի փոքրիկ մատուռը: Կարելի է նշել, որ «armelin» բառով վենետիկցիներն անվանում են ծիրանը, որը այդքան շատ է Հայաստանում: Իսկ Մեծ Հայքի մասին հիշատակում է նաև Մարկո Պոլոն: Նա հյուրընկալվել է հայկական Արտաշատ քաղաքում, որը գտնվում էր Մետաքսի ճանապարհի վրա. նրան այնտեղ շատ լավ են ընդունել»,- գրում է հրատարակությունը:
Պատմելով հայերի ազգային առանձնահատկությունների մասին` հեղինակը նշում է, որ այս փոքրաթիվ ազգը դարեր շարունակ շրջապատված է եղել մահմեդականներով, ինչի արդյունքում «նրանք սովորել են տիրապետել հատուկ իմաստության»:
Մինչև հիմա Վենետիկում մի ասածվածք է շրջանառվում` «Հային խաբելու համար յոթը հրեա է հարկավոր»։ Նապոլեոնյան ժամանակների հերթական լեգենդը պատմում է, որ երբ 1805 թվականին Բոնապարտը վերադարձավ Վենետիկ, որոշեց ոչնչացնել եկեղեցիները և վանքերը: Իսկ հայերը կղզու վրա բարձրացրին թուրքական կիսալուսնով դրոշը և իրենք իրենց սուլթանի հպատակներ կոչեցին: Նապոլեոնը հավատաց նրանց, և չցանկանալով կռվել թուրքերի հետ, ձեռք չտվեց վանքին»,- ասվում է հոդվածում:
Հրատարակությունը նշում է, որ Հայաստան կատարած այցը անմոռանալի է. «հրաշագործ վանքեր Արարատի մատույցներում (այժմ Թուրքիայում), ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հնագիտական հուշարձաններ և հրաշալի կիրճեր»:
«Հայ քաղաքակրթության հնադարյան ապացույցն է Քարահունջ աստղադիտարանը` իր տեսակով հայկական Սթոունհենջը,, որը 6000 տարեկան է»,- նշում է կայքը:
Հոդվածի հեղինակը չի անտեսել նաև այն փաստը, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն, ավելացնելով, որ «նրանք միշտ ժամանակից առաջ են ընկնում»: