Բեյոնսեն կխաղա «Առյուծ արքայի» կինոտարբերակում
Advertisement 1000 x 90

Բեյոնսեն կխաղա «Առյուծ արքայի» կինոտարբերակում

Disney ընկերությունը հրապարակել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի կինոտարբերակի վերջնական դերասանական կազմը: Դերասանների աֆիշը հայտնվել է Twitter-ում կինոընկերության կայքում:

Այսպիսով, հայտնի է դարձել, որ ֆիլմում դեր է ստացել երգչուհի Բեյոնսեն: Նա կինոնկարում մարմնավորելու է Նալուին, որը գլխավոր հերոսի՝ Սիմբայի ընկերուհին է: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիմբայի դերակատարը լինելու է Դոնալդ Գլովերը:

Նաև ֆիլմի նկարահանման աշխատանքներում գործի են դրվել Ջեյմս Էռլ Ջոնսը, որը օրիգինալ մուլտֆիլմում հնչունավորել է Մուֆասին, Սեթ Ռոգենը (Փումբա), Բիլի Այքները (Տիմոն), Ջոն Օլիվերը (Զազու թութակ), Էրիկ Անդրեն (Ազիզի բորենի), Չիվեթել Էջիոֆորը (Շրամ), Ջոն Քանին (Ռաֆիքա) և ուրիշներ:

Ֆիլմի պրեմիերան պլանավորված է 2019 թվականի ամռանը: Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել է 1994 թվականին: