Ինչու՞ է ուշանում նոր սերիալի ցուցադրությունը
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է ուշանում նոր սերիալի ցուցադրությունը

Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը, Սարգիս Գրիգորյանը, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը և այլք նկարահանվում են «Կենտրոն» հեռուստաընկերության նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալում: Ռեժիսոր Վահե Սայանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ մեկնարկը կտրվի սեպտեմբերին, սակայն սերիալը դեռ չի ցուցադրվում: Թե ինչով է պայմանավորված ձգձգումը և արդյոք շարունակվում են նկարահանումները, պարզել ենք հենց ռեժիսորից:

«Սերիալը ժամանակին չցուցադրվեց, քանի որ մի շարք խնդիրներ առաջացան, որոնք, սակայն, արդեն լուծվել են: Բացի այդ, պրոդյուսերական թիմն է որոշում հեռարձակման օրը, ամիսը, ամսաթիվը: Ցանկացած նոր նախագիծ կոմերցիոն է, նախատեսված է վաճառքի համար, և պրոդյուսերն է որոշում, թե երբ վաճառել այն՝ ավելի լավ եկամուտ ունենալու համար»,-նշել է Վահեն:

Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ նկարահանումները շարունակվում են, դերասանական կազմում փոփոխություններ չկան.«Արդեն բավականաչափ նյութեր ունենք, շատ սերիաներ, սպասում ենք մեկնարկին»:

Հարցին՝ արդյոք ժամանակավրիպության խնդիր չեն ունենա, քանի որ եղանակը ցրտել է, իսկ իրենք նկարահանումներն իրականացրել են ամռանը, ռեժիսորը պատասխանել է.«Չեմ կարծում՝ խնդիրներ լինեն, քանի որ սցենարով ամեն բան նախատեսված է»:

bravo.am