Կանանց ներքնազգեստի Victoria՚s Secret ամերիկյան մակնիշն ստեղծել է թանկարժեք քարերով զարդարված Champagne Nights Fantasy Bra կրծկալը: Դրա արժեքը կազմում է 2 մլն դոլար: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Նոյեմբերի 28-ին Շանհայում կայանալիք շոուի ընթացքում կրծկալով հարթակ դուրս կգա մոդել Լայիս Ռիբեյրոն:
Դրա ստեղծման վրա 350 ժամ աշխատել է Mouawad ոսկերչական ընկերությունը:
Կրծկալը զարդարված է ադամանդներով, դեղին շափյուղաներով, երկնագույն տոպազիոններով և 18-կարատանոց ոսկով:
Ընդհանուր քաշը կազմում է 600 կարատ:
Թանկարժեք քարերի թվաքանակը մոտենում է 6 հազարի նշագծին: