Ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է «Քարտե տնակը» սերիալի արտադրության հարցում համագործակցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Hollywood Reporter» ամսագիրը:
Ավելի վաղ, Netflix-ը եւ MRC- ն հայտնել էին, որ ընկերությունները դադարեցնում են «Քարտե տնակը» սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները դերասան Քևին Սփեյսիի շուրջ սկանդալով պայմանավորված:
Netflix-ը կշարունակի աշխատել MRC- ի ամերիկյան ստուդիայի հետ սերիալի ապագա ճակատագիրը որոշելու համար:
Բացի այդ, Netflix- ը հայտնել է նաև, որ չի թողարկի «Gore» ֆիլմը, որում նկարահանվել էր Սփեյսին:
Սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո Քևին Սփեյսին զրկվել էր Էմմիի մրցանակից: