
Disney ընկերությունը հոկտեմբերի 2-ին թողարկել է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան պլանավորված է 2017թ. մայիսի 26-ին:
Սյուժեի համաձայն, կապիտան Ջեք Ճնճղուկը հայտնաբերում է, որ իրեն հետապնդում է հին հակառակորդը՝ կապիտան Սալազարը, իր երևակայական ծովահենների հետ: Չարագործները ձեռնամուխ են եղել ոչնչացնել աշխարհի բոլոր նավաստիներին: Հերոսին կօգնի փրկվել միայն հզոր արտեֆակտը՝ Պոսեյդոնի եռաժանին, որն իր տիրոջը տալիս է ծովերի լիակատար վերահսկողություն: