Հավկիթն ամենասննդարար մթերքներից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին՝ ճիշտ աշխատելու համար: Վիտամինների մեջ կարելի է առանձնացնել А, D և В12 վիտամինները, իսկ հանքանյութերի մեջ՝ սելենն ու ֆոսֆորը: Հավկիթի սննդարար արժեքը կախված չէ կճեպի գույնից, ինչպես շատերը կարծում են:
Բացի այն, որ ձուն մեծ քանակությամբ սպիտակուցներ և հանքանյութեր է պարունակում, այն կարելի է դասել այն մթերքների շարքին, որոնք հասանելի են և մատչելի: Այնուամենայնիվ, հաճախ կարելի է լսել, որ ձուն վնասում է օրգանիզմին և, որ անհրաժեշտ է պակասեցնել օգտագործման չափաքանակը: Իրականում այդքան էլ այդպես չէ: Մինչ այս մի շարք հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ ձուն արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ ոչ մի կապ չունի:
Պետք է հաշվի առնել, որ առողջ մարդուն աճի համար անհրաժեշտ է շաբաթական 3-4 ձու ուտել: Իսկ խոշոր մարդկանց, ովքեր անընդհատ մարզումների մեջ են գտնվում, անհրաժեշտ է շաբաթական 7 ձու: Այնուամենայնիվ, ամեն ինչ սուբյեկտիվ է: Ամեն դեպքում, եթե որոշակի կասկածներ ունեք ձվի հետ կապված, ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ:
Ո՞ւմ է առավել անհրաժեշտ ձուն
Ձուն սննդարար է հղիներին, քանի որ այն մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, հակապես՝ խոլին, որն անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի զարգացման համար: Հավկիթը անհրաժեշտ է նաև մեծահասակներին, ում մոտ ախորժակի հետ խնդիրներ են առաջացել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը