Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Լաս-Վեգասում: Այդ մասին հայտնել է SHAFAQ News-ը:
Մրցույթին կմեկնի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, ուստի նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ ուղևորվելու իրավունքն ստացել է Այդանը:
Վերջին անգամ Իրաքը «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցել է 1972 թվականին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել էր Վայդան Սուլեյմանը: