«20 րոպե»-ի ոսկե կանոնը, որի օգնությամբ կկարողանաք իրականացնել բոլոր նպատակները
Advertisement 1000 x 90

«20 րոպե»-ի ոսկե կանոնը, որի օգնությամբ կկարողանաք իրականացնել բոլոր նպատակները

Ամեն մարդ իր սրտում ունի իր երազանքի փոքրիկ կտոր, որը պահում է սրտի ամենախոր անկյունում: Երբեմն մոտենում է այդ անկյունին, շոյում, ժպտում է երազանքին ու էլի թողնելով նրան այնտեղ` հեռանում: Ժամանակն է երազանքը նպատակ դարձնելու: Երազանքը պետք է նպատակ դառնա ու իրագործվի: Իհարկե այն երազանքը, որն իրական է և այն կարելի է իրագործել:

Շատ հաճախ նպատակներին հասնելը անհնարին բան է թվում, սակայն երազանքը կյանքի կոչելը բավականին իրական է քան կարելի է պատկերացնել: Կա մի ռազմավարություն, որի օգնությամբ կկարողանաք իրականացնել Ձեր առջև դրված բոլոր նպատակները: Այդ ռազմավարությունը կոչվում է փոքրիկ քայլերի արվեստ, որը սկսվում է օրական փոքրիկ քայլեր կատարելով: Փոքրիկ քայլերի արվեստն իր մեջ ներառում է «20 րոպե»-ի ոսկե կանոնը: Այս կանոնի սկզբունքն այն է, որ կարիք չկա կաշվից դուրս գալ նպատակն իրականացնելու համար: Պարզապես օրական պետք է 20 րոպե ժամանակ հատկացնել: Եթե նույնիսկ Ձեզ համար դժվար է, ոչինչ այդ կարճ ժամանակահատվածին կարող եք համբերել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու հիանալի միջոց է:

«20 րոպե»-ի ոսկե կանոնը

 1. Եթե օրվա մեջ 20 րոպե զբաղվես սպորտով, այլևս չես անհանգստանա առողջությանդ համար:

2. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես տնային գործերին, տունդ միշտ մաքուր ու կոկիկ կլինի:

3. Եթե օրվա մեջ 20 րոպե կենտրոնանաս սեփական մտքերիդ վրա, կմոռանաս ստեղծագործական ճգնաժամի մասին:

4. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես կնոջդ կամ ամուսնուդ լսելուն, կարող ես հանգիստ լինել ձեր հարաբերություների համար:

5. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես ինքդ քեզ լսելուն ու անձնական գրառումներին, գաղափարների պակաս երբեք չես ունենա:

6. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես եկամուտների աղբյուրների ստեղծման աշատանքներին, այլևս չես անհանգստանա սեփական ֆինանսական բարեկեցության համար:

7. Եթե  օրվա մեջ 20 րոպե տրամադրես հանգստիդ, կմոռանաս հոգնածության մասին:

8. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես կարդալուն, կլինես գիտակ ու տեղեկացված:

Եթե դու միշտ ամեն ինչ հետաձգում ես, ապա ոչնչի չես հասնի: Այս կանոնի շնորհիվ դու կարող ես ազատվել ծուլությունից:  Օրվա մեջ ընդամենը 20 րոպե հատկացնելով անգամ ոչ սիրելի գործին՝ կկարողանաս մեծացնել ցանկացած նախաձեռնության մեջ հաջողության հասնելու քո շանսերը: Պետք է միայն սկսել: Սկսիր ու կտեսնես, թե ինչպիսի բարձունքներ կարող ես նվաճել: Վստահ եղիր:

mediamag.am