6 սխալ, որոնց պատճառով ձեր տարիքից մեծ եք երևում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

6 սխալ, որոնց պատճառով ձեր տարիքից մեծ եք երևում

Չնայած նրան, որ կինը գեղեցիկ է ցանկացած տարիքում, միևնույնն է՝ բոլոր կանայք էլ ձգտում են երիտասարդ մնալ։ Սակայն առօրյա խնամքում կան սխալներ, որոնք շատերը չգիտակցելով թույլ տալիս և այդպիսով իրենց տարիքից մեծ երևում։ Որոնք են դրանք, Wnews.am-ը ներկայացնում է ստորև.

Դուք չեք օգտագործում փրայմեր.

Բնակարան նորոգելիս բոլորը գիտեն, որ նախքան պատը ներկելը այն պետք է հարթեցնել՝ հակառակ դեպքում ներկը կընդգծի անգամ ամենափոքրիկ անհարթությունները։ Նույնը մաշկի դեպքում է. ամենափոքրիկ կնճիռները նկատելի կդառնան, եթե վրայից տոնային քսուկ քսեք, բացի այդ այդպիսով  մի քանի տարով մեծ կերևաք։ Դրանից խուսափելու համար օգտագործեք փրայմեր. այն հարթեցնում է փոքրիկ կնճիռներն ու տոնային քսուկն իդեալական է նստում դեմքին։

Չեք ներկում հոնքերը.

Հոնքերն առանց հարդարման թողնելով՝ ավելացնում եք տարիքը  3−5 տարով։ Բանն այն է, որ 2010-ից նորաձևություն մտած լայն ու խիտ հոնքերը դարձել են երիտասարդության ու խնամվածության խորհրդանիշ։  Եթե չունեք փարթամ հոնքեր, դրանք բարակ են ու անգույն, ներկեք դրանք՝ իհարկե պահպանելով չափի զգացոցությունը։

Սխալ տոնային երանգ եք ընտրում.

Մի տոն բաց՝ տաս տարով երիտասարդ. այս արտահայտությունը, որը գալիս է 2000-ականից, պետք է մոռանալ։ Դեմքը բացացնելով՝ ակցենտավորում եք տոնային քսուկի առկայությունն ու թերությունները, որոնք այն կոչված է քողարկել։ Չափազանց մուգ տոնը ևս տարիք է ավելացնում, քանի որ ծեր մարդկանց մոտ տեղի է ունենում մաշկի պիգմենտացիա։ Իդեալական տարբերակ է, երբ այն  ձեր մաշկի գույն է։

Մազերը մի երանգի եք ներկում.

Մազերը սառը տոնով եք ներկում.

Քչերին է սազում սառը երանգի մազի ներկը։ Սովորաբար այն սազում է սպիատակ մաշկ, աչքերի բաց գույն ունեցողներին, իսկ մյուսներին սառը երանգները, սովորաբար, տարիքով մեծ են ցույց տալիս։

Օգտագործում եք փայլուն սնգույր.

Այդպես անում էին 90-ականներին։ Սնգույրը պետք է թարմացնի և երիտասարդացնի ձեզ, այն պետք է քիչ նկատելի լինի և հաստատ իր փայլով ուշադրություն չգրավի։

wnews.am