
Twitter միկրոբլոգների ծառայությունը հաղորդագրություններում կրկնակի՝ մինչև 280 ավելացրել է թույլատրելի նշանների թիվը:
Ավելի վաղ միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված էին 140 նշանով: Սեպտեմբերին Twitter-ն սկսել էր նշանների թիվը 280-ի հասցնելու թեստավորումը, բայց նորամուծությունը մատչելի էր սոսկ ոչ մեծ խումբ օգտատերերի համար:
Ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին իր օգտահաշվում գրել է. «140 + 140»: