Հայտարարվել է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին
Advertisement 1000 x 90

Հայտարարվել է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին

Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին դարձել է Հոնկոնգը: Այդ մասին վկայում են Euromonitor
International հետազոտական ընկերության հաշվետվության տվյալները:

Նշվում է, որ այս տարի Հոնկոնգ է այցելել 25,7 մլն զբոսաշրջիկ: Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 23,3 մլն զբոսաշրջիկներով, երրորդում՝ Լոնդոնը՝ 19,8 մլն այցելուներով:

Զբոսաշրջիկների համար գրավչության ցուցանիշով առաջին տասնյակում տեղ են գտել նաև Սինգապուր, Մակաո, Դուբայ, Փարիզ, Նյու Յորք, Շենչժեն և Քուալա Լումպուր քաղաքները:

Վարկանիշի համաձայն՝ Մոսկվան զբաղեցրել է 49-րդ տեղը. 2017 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել 4,6 մլն զբոսաշրջիկ:

Նաև վարկանիշում հայտնվել է Սանկտ Պետերբուրգը, որը 73-րդ տեղն է զբաղեցրել 2,9 մլն այցելուներով: