Սմբուկի՝ պաքսիմատով շաղախված ձողիկները համեղ և անսովոր նախուտեստ է, որը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Բաղադրիչները.
Սմբուկ – 1 հատ
Պաքսիմատ – 3 ճ.գդալ
Քերած պինդ պանիր – 3 ճ.գդալ
Ձու – 1 հատ
Ջուր – 2 ճ.գդալ
Աղ
Պղպեղ
Պատրաստման եղանակը.
Սմբուկը լվալ, կտրատել երկար ձողիկներով, ինչպես պատկերված է նկարում:

Պաքսիմատը, քերած պանիրը և համեմունքները խառնել:

Ձուն հարել, ավելացնել ջուրը, խառնել:

Կտրատած սմբուկը սկզբից ընկղմել ձվի մեջ, հետո պաքսիմատուվ խառնուրդի մեջ:

Դնել տաքացրած գազօջախի մեջ և եփել 10-15 րոպե:







