Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն ամենաբարձրը Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են: Ամենացածր գները Նուբարաշենում են:
Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 452,8 հազար ՀՀ դրամ՝ պահպանվելով այն նույն մակարդակում, որը գրանցվել էր նախորդ երկու ամիսներին: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 343,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 267,4 հազար ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 156,0 հազար ՀՀ դրամ:
Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.
Կենտրոն – 452,8 հազար ՀՀ դրամ
Արաբկիր – 343,5 հազար ՀՀ դրամ
Քանաքեռ-Զեյթուն – 267,4 հազար ՀՀ դրամ
Նոր-Նորք – 229,7 հազար ՀՀ դրամ
Ավան – 247,5 հազար ՀՀ դրամ
Էրեբունի – 236,0 հազար ՀՀ դրամ
Շենգավիթ – 241,0 հազար ՀՀ դրամ
Դավթաշեն – 252,0 հազար ՀՀ դրամ
Աջափնյակ – 227,0 հազար ՀՀ դրամ
Մալաթիա-Սեբաստիա – 231,2 հազար ՀՀ դրամ
Նուբարաշեն / 156,0 հազար ՀՀ դրամ