Ցերեկը ստացած վերքերն ավելի արագ են լավանում․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ցերեկը ստացած վերքերն ավելի արագ են լավանում․ հետազոտություն

Վերքերն ու վնասվածքները, որոնք մարդիկ ցերեկվա ընթացքում են ստանում, ավելի արագ են լավանում, քան գիշերային ժամերին ստացածները ։ Դրա պատճառը ներքին ժամացույցն է, վստահեցնում են Medical Research Council Laboratory of Molecular Biology in Cambridge-ի գիտնականները։

Նրանք փորձ են իրականացրել մկների մաշկի ու այլ բջիջների վրա ու պարզել, որ այն վերքերը, որոնք ցերեկվա ժամերին են հայտնվում, մոտ կրկնակի արագ էին լավանում, քան գիշերը ստացած վերքերը։ Հետո գիտնականները վերլուծել են այրվածքային վնասվածքներով 118 մարդու տվյալներ, ու արդյունքները նույնն էին՝ գիշերը ստացած վերքերը 60 տոկոսով ուշ էին լավանում քան «ցերեկային» վերքերը։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ցիրկադային ռիթմերն են կանոնակարգում վերքերի լավացման պրոցեսը, ազդելով ակտին կոչվող  սպիտակուցի վրա։ Հավանաբար մասնագետների այս հայտնագործությունը կհանգեցնի վերքերի ապաքինման համար նոր միջոցների մշակմանը։

med.news.am