11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Լուսինե Երնջակյանը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Լուսինե Երնջակյանը

Արվեստի նկատմամբ նորին սեր և հարգանք ձևավորելու հարցում անգերազանցելի է կինո հասկացության կատարած աշխատանքը: Եվ այս գործընթացը հնարավորինս ավելի արդյունավետ դարձնելուն փորձում է ամեն շաբաթ իր աջակցությունը ցուցաբերել 168.am-ը:

Սովորությունից բնավորության վերածված տասնյակների շրջանակներում այսօր իր նախասիրություններով կիսվել է Երևանի Կամերային թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։

«Այն նույն Մյունհաուզենը» (Тот самый Мюнхгаузен)

1979 թվականին Մարկ Զախարովը սկսեց «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի նկարահանումները, որի հիմքում ընկած է Գրիգորի Գորինի «Ամենաարդարը» ստեղծագործությունը:

Ֆիլմը պատմում է XVIII դարում ապրած բարոն Մյունհաուզենի (Օլեգ Յանկովսկի) կյանքի և սիրային արկածների մասին: Բարոնը ցանկանում է ամուսնանալ իր սիրելի Մարթայի (Ելենա Կորենևա) հետ, բայց եկեղեցին հրաժարվում է ամուսնացնել նրանց, քանի որ բարոնը կին ունի: Այս ամենից հոգնած Մարթան ցանկանում է, որպեսզի Բարոնը դառնա բոլորի նման, բայց Բարոնը չի ցանկանում և չի էլ կարող անել դա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Հռոմեական արձակուրդներ» (Roman Holiday)

1953 թվականին ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ուիլյամ Ուայլերի նկարահանած կատակերգական ֆիլմը պատմում է երիտասարդ արքայադուստր Աննայի (Օդրի Հեփբերն) մասին, ով պաշտոնական այցով ժամանում է Հռոմ: Նրա ամբողջ օրը պլանավորված է. ընդունելություններ, գործարանների այցելություններ, հարցազրույցներ… Մի խոսքով՝ ձանձրույթ: Իսկ նա պարզապես մի աղջնակ է, ով ազատություն է ցանկանում և պալատից փախչում է դեպի փողոց, որտեղ հավերժական քաղաքի բնակիչները զբոսնում են, երգում ու համբուրվում:

Ցավոք, փախուստից կարճ ժամանակ անց բժիշկը նրան քնաբեր է ներարկում, և արքայադուստրը քնում է նստարանին: Իսկ ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին (Գրեգորի Պեկ) երեկոյան անցնում է հենց այդ նստարանի կողքով: Վաղ առավոտյան վերջինս պետք է մասնակցի արքայադստեր մամուլի ասուլիսին, ում դեմքով չէր ճանաչում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption)

Ամերիկացի սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրի գրող Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» (Rita Hayworth and Shawshank Redemption) պատմվածքի հիման վրա ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանված ամերիկյան կուլտային դրամայի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն (Թիմ Ռոբինս) է, ով մեղադրվում է իր կնոջը և նրա սիրեկանի սպանության մեջ: Հայտնվելով Շոուշենկ կոչվող բանտում՝ նա բախվում է ճաղերի հակառակ կողմում տիրող դաժանության և անօրինականության հետ: Յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ պատերի ներսում, մինչև կյանքի վերջը դառնում է դրանց ստրուկը: Բայց Էնդին՝ զինված կենդանի մտքով ու բարի սրտով, հրաժարվում է համակերպվել ճակատագրի վճռի հետ և սկսում է անհավանական հստակ ծրագիր մշակել իր փախուստի համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կյանքը հիասքանչ է» (La vita è bella)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաների: Ֆիլմի գլխավոր հերոսը և նրա փոքրիկ որդին նույնպես հայտնվում են ճամբարում: Իտալուհի կինն ինքնակամ հետևում է նրանց: Ճամբարում հայրն ասում է որդուն, որ այն, ինչ կատարվում է այնտեղ, մեծ խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում, և տանկը կստանա այն տղան, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից:

«Կյանքը հիասքանչ է» իտալական գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինին է։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ջազում միայն աղջիկներն են» կամ «Ոմանք սիրում են ավելի տաք» (Some Like It Hot)

Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Բիլլի Ուայլդերի երաժշտական կատակերգությունը, որը ստեղծվել է սցենարիստ Իզի Դայմոնդի կողմից, պատմում է Չիկագոյից երաժիշտներ Ջոյի (Թոնի Քերթիս) և Ջերրի (Ջեք Լեմոն) մասին, ովքեր պատահաբար ականատես են լինում ավազակային հրաձգության, ինչից հետո նրանք անհապաղ հեռանում են դեպի Ֆլորիդա մի գնացքով, որը լի է կանանցով: Այժմ նրանք Ժոզեֆինան (Թոնի Քերթիս) և Դաֆնան (Ջեք Լեմոն) են՝ կանանց ջազ նվագախմբի նոր և գեղեցիկ անդամները:

Նրանց քողարկումը որոշ ժամանակ գործում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Տերմինալ» (The Terminal)

Աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի ամերիկյան տրագիկոմեդիան պատմում է Վիկտոր Նավորսկու (Թոմ Հենքս) պատմությունը, ով Արևելյան Եվրոպայից ուղևորվում է դեպի Նյու Յորք: Մինչ Վիկտորը թռչում էր ինքնաթիռով, նրա հայրենիքում պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Հայտնվելով Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում մի անձնագրով՝ «ոչ մի տեղից», նա իրավունք չունի մուտք գործել Միացյալ Նահանգներ և ստիպված է իր օրերն անցկացնել նստարանների վրա՝ մինչև իր երկրում ավարտվի պատերազմը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Լավագույն առաջարկությունը» (La migliore offerta)

Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի մելոդրամայի գլխավոր հերոսը տարեց աճուրդավար, գեղանկարների կոլեկցիոներ, հավերժ միայնակ Վերգիլիոս Օլդմանն է (Ջեֆրի Ռաշ): Վերջինս Կլեր անունով մի առեղծվածային հաճախորդից ստանում է հնաոճ իրերի գնահատման պատվեր: Կլերը հիվանդ է ագորաֆոբիայով և վերջին տասներկու տարիների ընթացքում իր պալատից երբեք դուրս չի եկել:

Աշխատելով աղջկա տանը, Օլդմանը ոչ միայն բացահայտում է ամենուր սփռված հնաոճ իրերի գաղտնիքը, այլ նաև աստիճաբանար սիրահարվում է տանտիրուհուն:

Աղջկա սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների՝ երիտասարդ ինժեներ և կանանց փորձագետ Ռոբերտի (Ջիմ Սթարջես) և ձախողված նկարիչ Բիլլիի (Դոնալդ Սազերլենդ) խորհուրդները:

Շուտով, սակայն, Վերգիլիոսը ստիպված է վերանայել իր արժեքները և թարմ հայացք նետել իր կյանքի վրա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մոդիլիանի» (Modigliani)

Ռեժիսոր Միք Դևիսի կենսագրական դրաման պատմում է 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի մասին:

1919 թ.: Պատերազմն ավարտվել է, և Փարիզի գիշերային կյանքը լի է կրքով և անկառավարելի ցանկություններով: «Ռոտոնդա» սրճարանում ՝ գեղարվեստական էլիտայի գլխադասային գրասենյակում, մենք հայտնաբերում ենք մի սեղան, որը պատմության մեջ հավասարը չունի. Պիկասոն (Օմիդ Ջալիլի), Ռիվերան (Դեն Աստիլենյու), Կոկտոն (Փիթեր Կապալդի), Սուտինը (Ստեֆան Ռիմկուս), Ուտրիլլոն (Իպոլիտ Ժիրարդո) և Մոդիլիանին (Էնդի Գարսիա) նստած են այդ սեղանի շուրջ:

Սա Մոդիլիանիի և Պիկասոյի միջև դաժան մրցակցության մասին պատմություն է:  Բացի այդ, սա պատմություն է բոլոր ժամանակների մեծագույն ողբերգական սիրո  մասին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo»)

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:

Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի), և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գահերի խաղ» (Game of Thrones)

«Գահերի խաղ» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի հիմքում ընկած է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարը։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։

Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջինը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքն Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սկոտչ և վիսկի»

«Սկոտչ և վիսկի» հայկական գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։

Ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը հիմնված էր համանուն թատերական ներկայացման վրա։ Սակայն ներկայացման և ֆիլմի տարբերությունները ռեժիսորը մեկնաբանել է այսպես.

«Ֆիլմում գաղափարական մի շարք փոփոխություններ կան, բացի դա, այն նորովի կբացահայտի դերասաններին` ներկայացնելով նրանց այլ գույների ներքո»:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոս Ջանիբեկյանը և Արփի Գաբրիելյանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ