Ուշադրություն. 5 նշան, որ չափից շատ սուրճ եք խմում
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. 5 նշան, որ չափից շատ սուրճ եք խմում

Jv.ru-ն գրում է, որ սուրճն օգտակար է միայն այն դեպքում, երբ չեք գերազանցում թույլատրելի սահմանը։ Կայքը ներկայացրել է, թե որ նշաններն են վկայում այն մասին, որ չափից շատ եք սուրճ խմում։

Մշտապես լարված եք։ Սուրճի թարմացնող հատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոֆեինն արգելափակում է ադենոզինի ռեցեպտորները, ինչպես նաև՝ մեծացնում է ադրենալինի ու դոֆամինի արտադրությունը։ Արդյունքում՝ նյարդակին համակարգի համապատասխան հատվածն ակտիվանում է և օրգանիզմին հանգեցնում «խփիր կամ փախիր» վիճակին։ Տրամաբանական է, որ որքան շատ սուրճ եք խմում, այնքան այս ազդեցությունը երկարում է։ Այս ամենի հակառակ կողմը լարվածությունը, գրգռվածությունն ու զայրույթի նոպաներն են։

Արտադրողականությունը հավասար է զրոյի։ Շատերն են մեկ բաժակ սուրճն արտադրողականության բարձրացման լավագույն տարբերակ համարում։ Իրականում կոֆեինը վատացնում է վիճակը, քանի որ էներգիայի աղբյուր չէ։

Չափազանց հաճախ եք զուգարան գնում։ Սուրճը միզամուղ հատկություն ունի. որքան շատ եք օգտագործում, այնքան հաճախ եք զուգարան գնալու ցանկություն ունենում։ Սա կարող է ջրազրկման պատճառ դառնալ, եթե օրգանիզմին չապահովեք ջրի անհրաժեշտ քանակով։

Նյարդային վիճակում եք։ Նյարդային վիճակի հետևանքով աչքերը թարթելը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնց թվում է նաև կոֆեինի օգտագործումը։ Այս եզրահանգումը կատարվել է ուսումնասիրություններց մեկի արդյունքում։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ կոֆեինը խանգարում է այնպիսի նեյրոմեդիատորների աշխատանքը, ինչպիսին են սերոտոնինն ու նորադրենալինը։ Սրա հետևանքը մկանների և նյարդերի բարձր ռեակտիվությունն է։

Փոխվել է քնի ռեժիմը։ Կոֆեինի չարաշահումը հանգեցնում է քնի որակի նվազման։ Քունն ավելի մակերեսային է դառնում։ Որոշ դեպքերում կոֆեինի գերդոզավորումը կարող է 1-2 ժամով փոխել քնի գրաֆիկը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը