Արաբական Միացյալ Էﬕրություններում բացվել է «Լուվր» թանգարանը։ Այս նախագիծը կոչված է «առաջին թանգարանը, որը դիվանագիտական համաձայնության արդյունք է»:
Ֆրանսիայի և ԱՄԷ-ի ﬕջև 30-ամյա համաձայնությունը կնքվել է 10 տարի առաջ, որն արժե 1,27 ﬕլիարդ դոլար, ﬕայն «Լուվր» անունն օգտագործելու համար արաբները վճարել են 520 ﬕլիոն դոլար։ Յուրօրինակ ճարտարապետությամբ թանգարանը, նախագծված ֆրանսիացի մասնագետ Ժան Նովելի կողﬕց, ֆրանսիական ավելի քան ﬔկ տասնյակ թանգարաններից կվարձակալի արվեստի շուրջ 300 նմուշներ։ Թանգարանի այցելության տոմսերը արժեն 16,8 դոլար։