Հայտնի դերակատար Ռոուեն Աթքինսոնը երրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
62-ամյա դերասանի 33-ամյա կինը՝ Լուիզա Ֆորդը, սպասում է իր առաջնեկին: Աղբյուրը հայտնում է, որ դերասանն ու նրա կինը անհամբերությամբ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն։
Նշենք, որ զույգը ծանոթացել է 2013-ին։ Իսկ 2016-ից նրանք սկսել են ապրել միասին։
Սա զույգի առաջին համատեղ երեխան է։ Առաջին ամուսնությունից դերասանը 23 տարեկան որդի և 21 տարեկան դուստր ունի` Բենը և Լիլին: