Սկսնակ դիզայներ Սիրան Մանուկյանը ծնվել է Երևանում, իսկ ապրում է Լոնդոնում, Լոս-Անջելեսում և Մոնակոյում: Օրերս նա իր առաջին անվանական հավաքածուն է ցուցադրել Փարիզում:
Դեբյուտանտին սատարելու համար հավաքվել էր ինտերնացիոնալ խումբ. Hotel Plaza Athenee-ում կազմակերպված ցուցադրությանը եկել էին ռուս երգչուհի Նատալյա Վոդյանովան, պորտուգալացի մոդել Սառա Սամպայոն, գերմանուհի Թոնի Գառնը և Բրիտանիայից ժամանած Դևիդ Ֆերնիշը՝ Էլթոն Ջոնի ամուսինը:
Ցուցադրության թեժ պահին հայտնվել են Սիրանի հայրենակիցները՝ Էմիլիա Կազանչյանը և Քիմ Քարդաշյանը: Վերջինս, հավաքածուից ընտրել է տրիկոտաժի բլուզ և խոստացել Սիրանին շուտափույթ ճանաչում: Իսկ Քիմին պետք է հավատալ, նա կապեր ունի ամբողջ աշխարհում:
Սառա Սամպայոն և Սիրան Մանուկյանը

Թոնի Գառնը և Սիրան Մանուկյանը

Քիմ Քարդաշյանը և Սիրան Մանուկյանը

Նատալյա Վոդյանովան և Սիրան Մանուկյանը

Քիմ Քարդաշյան


Դևիդ Ֆերնիշի հետ



Սկզբնանկարում՝ Սիրան Մանուկյանը Մարիա Բոգդանովիչի, Էմիլիա Կազանչյանի և Նատալյա Վոդյանովայի հոտ







