Քնի խանգարումները մահացու վտանգավոր են դիաբետով հիվանդ կանանց համար
Advertisement 1000 x 90

Քնի խանգարումները մահացու վտանգավոր են դիաբետով հիվանդ կանանց համար

Քնի խանգարումները կարող են մահացու վտանգավոր լինել կանանց համար, որոնք տառապում են դիաբետով, նախազգուշացնում են Chicago College of Nursing (ԱՄՆ) քոլեջի գիտնականները։

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Journal of Advanced Nursing ամսագրում, նրանք վերլուծել են 2-րդ տիպի դիաբետով հիվանդ 90 կանանց տվյալները ու հայտնաբերել, որ քնի հետ կապված խնդիրները ծայրահեղ վտանգավոր են դիաբետով հիվանդ կանանց համար։ Քնի խանգարումները կարող են նրանց արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում, նևրոպատիկ ցավ ու հոգնածություն առաջացնել։

Մասնագետները հաշվի են առել նաև այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, օրինակ կանանց տարիքն ու հիվանդության տևողությունը, բայց արդյունքների վրա դա քիչ է ազդել։

Գիտնականները նշում են, որ քնի որակի գնահատման ժամանակ դիաբետով հիվանդ կանանց մոտ պետք է ստուգել նաև այնպիսի ախտանշանների առկայությունը, ինչպիսիք են նևրոպատիկ ցավն ու հոգնածությունը։ Նման կանանց մոտ քնի ցանկացած խանգարումներ խորհուրդ չի տրվում անտեսել, հաշվի առնելով, թե ինչ վնաս դրանք կարող են հասցնել օրգանիզմին։

med.news.am