Պարուհի Վարդան Ինստագրամի իր էջում լուսանկար է արխիվային հրապարակել և ցույց տվել, թե ինչպիսին էր 18 տարեկանում։
«Պատահում է, որ ճանապարհիդ հանդիպում ես ինչ–որ մարդու, ու նա քեզ ասում է, որ դու յուրահատուկ ես։ Հետո մի քանի լուսանկար անելու թույլտվություն է խնդրում։ Ահա այդպես էլ հայտնվել են այս լուսանկարները։ Սա ֆոտոժապավեն է, հետևաբար՝ հնարավոր չէ հազարավոր կադրեր անել ու ընտրել դրանցից մեկը, որպեսզի հետո էլ մշակես ու ֆիլտրով հղկես այն…
Հ.Գ. Չգիտեմ, թե ինչ յուրահատուկ բան էր իմ մեջ գտել այդ լուսանկարիչը, բայց, չգիտես ինչու, միշտ ձգտել եմ համապատասխանել այդ անծանոթ մարդու խոսքին»,- գրել է Վարդան։