
ՌԴ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ուշ գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 12 երիտասարդները Կրասնոդարում կայացած Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլի խաղից հետո վերադառնում էին Դոնի Ռոստով: Նրանց տեղափոխող ГАЗель-Next-ը մթության մեջ բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ բեռնատարին:
Վթարի հետևանքով ГАЗель-Next-ի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 16 տարեկան, տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
ГАЗель-Next-ի վարորդը, ով հայտնել է, որ չի նկատել կայանված КамАЗ-ը՝ չի տուժել: