Ժնևի Christie՚s աճուրդում 34 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհում աճուրդի հանված ադամանդներից խոշորագույնը: Այս մասին հայտնել է Agence France Presse-ը:
«Գրիզոնիոյի արվեստ» կոչվող շողակնի քաշը 163,4 կարատ է: Այն ստացվել է 404-կարատանոց ալմաստից, որն անցյալ տարի հայտնաբերվել է Անգոլայում: Ալմաստը դարձել է խոշորագույն բնակտորը, որը երբևէ արդյունահանվել է այդ երկրում և 27-րդն՝ աշխարհում:
Քարի վրա երեք շաբաթ աշխատել է 14 ակնագործներից բաղկացած խումբը, որոնք դրանից դոմինոյի քարի չափի ադամանդ են կերտել:
Դրան կցվում է մանյակ՝ ավելի փոքր չափերով զմրուխտներից և ադամանդներից: Agence France Presse-ի տվյալներով՝ լոտի գինը դարձել է ադամանդների համար համաշխարհային ռեկորդ՝ 34 միլիոն դոլար, որում ներառված է միջնորդագինը: