Եսենինան կարծում է, որ Հայաստանը դարձել է իր երկրորդ հայրենիքը:
Երգչուհի Ելենա Եսենինան ընտրել է լավագույն «Աշոտին» նրա համանուն աղմկահարույց երգի բազմաթիվ ստեղծագործական պատասխանների շարքում, այդ մասին նա պատմեց Երևանում Sputnik Արմենիային տված հարցազրույցում: Sputnik Արմենիայի եթերում երկրպագուների համար Եսենինան ևս մեկ անգամ երգեց «Աշոտ» երգը:
Եսենինային Հայաստան են հրավիրել հետաքրքիր նախագծի մասնակցելու համար: Նրա խոսքով՝ շուտով երկրի բնակիչները կկարողանան տեսնել նրա լուսանկարները Երևանի փողոցներում:
«Բայց Հայաստան գալու պաշտոնական պատճառն Աշոտին փնտրելն է»,- ծիծաղում է Եսենինան:
Նրա խոսքով՝ Երևան կատարած թռիչքի ժամանակ ինքնաթիռում արդեն սկսել են ճանաչել նրան: Նույնը մայրաքաղաքի փողոցներում և ռեստորաններում:
«Ես օդանավակայանից դուրս եկա և հասկացա, որ այս հողը շատ հոգեհարազատ է ինձ: Իմ բախտը բերեց եղանակի, ընկերների հարցում: Ինձ տարել են «ուժի» վայրեր՝ Գեղարդ, Չարենցի կամար: Դա շատ է ոգեշնչել ինձ, գիշերները բանաստեղծություններ եմ գրում: Թվում է, որ ամբողջ Հայաստանը, Երևանն իմ ընկերներն են»,- ասում է Եսենինան:
Խոսելով հայկական խոհանոցի մասին՝ Ելենան ասում է. «Օ՜, Աստված իմ, դա գլուխգործոց է»: Չնայած նրան, որ Ելենան միս չի սիրում, նրան արդեն հասցրել են մի քանի անգամ «գայթակղել»:
Արդեն առասպելական դարձած «Աշոտը» իրական կերպար է, որն ակտիվ մեկնաբանել է Facebook-ում Ելենայի գրառումները և ուղիղ եթերները: Նման երկխոսություններից մեկի ժամանակ ծնվեց, «դե ինչ, Աշոտ» արտահայտությունը, իսկ հետո էլ երգը:
«Երգը մեր ժամանակների հերոսի մասին է՝ Աշոտ անունով իմ իդեալական տղամարդու: Նա ինձ երբեմն գրում էր, շնորհակալություն հայտնում երգի համար, բայց, հավանաբար, չգտեր, որ այն նվիրված է իրեն: Արդեն Հայաստանում տեսնում եմ, որ նա յուրաքանչյուր գրառման տակ գրում է. «Ընկերներ, Աշոտը ես եմ, ես եմ հենց այդ նույն Աշոտը, որը ոգեշնչել է Լենային»: Նա գլխի ընկավ միայն այն բանից հետո, երբ ես նրան անձամբ շնորհակալություն հայտնեցի անձնական նամակում»,- պատմեց Եսենինան:
Նա շնորհակալություն է հայտնում նախախնամությանը, որ ձեռք է բերել «երկրորդ հայրենիք»: Եսենինան չի հավատացել, որ կարելի նման կարճ ժամանակահատվածում այդքան շատ դիտումներ հավաքել համացանցում:
Վերջերս Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար հոլովակ էր ձայնագրել՝ հայտարարելով #АшотпозвониЛеночке ֆլեշմոբի մեկնարկի մասին ու առաջարկելով ձայնագրել սեփական հոլովակը։ Հայ տղամարդիկ անպատասխան չէին թողել Լենայի կոչը:
«Ես ստացել եմ հազարավոր հաղորդագրություններ՝ ուղղակի շնորհակալություն, ջերմ խոսքեր: Օրինակ՝ «ես առաջին անգամ հպարտանում եմ, որ ես Աշոտ եմ»: Եղել են բանաստեղծություններ, տեսահոլովակներ, ես մի մասը տեղադրել եմ: Նրանց թվում է իմ արդեն ընկեր Միշան, որը երգ է գրել. «դե ինչ, դե ինչ Լենա: Ես հայ եմ, բայց Աշոտ չեմ»: Միկան, իհարկե, հաղթող է»,- ասաց Ելենան:
Նրա խոսքով՝ «Պատանի-Աշոտների» շարքում ևս մեկ հաղթող է դարձել մի տղայի ձայնագրությունը, որն առաջարկել է նրան «աշխարհի ծայրը տանել»:
Նրա խոսքով՝ «Աշոտը» նոր աստիճան է դարձել կյանքում, Հայաստանի հետ ծանոթանալու հնարավորություն, «ինչ-որ անհավանական և կախարդական բան»:
Նոյեմբերի 16-ին Մոսկվայի տանը տեղի կունենա նրա ստեղծագործական երեկոն: