Sotheby՚s տան՝ նոյեմբերի 15-ին Ժնևում կայացած աճուրդներում չեն կարողացել վաճառել Raj Pink հազվագյուտ ադամանդով մատանին: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Reuters-ը:
Այն աշխարհում ամենախոշոր վարդագույն ադամանդն է: 2015 թվականին Հարավային Աֆրիկայում գտնված ալմաստի նախնական արժեքը 20 միլիոնից մինչև 30 մլն դոլար էր: Աճուրդներն սկսվել են 10 մլն դոլարից և հասել մինչև 14,5 մլն դոլար: Այն մասին, որ թանկարժեք քարը ոչ ոք չի գնել, հայտնել է Sotheby՚s-ի ներկայացուցիչ Դևիդ Բենեթը: