Գիտնականները գեր մարդկանց մահից փրկելու միջոց են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները գեր մարդկանց մահից փրկելու միջոց են գտել

Մարդիկ, որոնք տառապում են ճարպակալումից, կարող են նվազեցնել ավելորդ քաշով պայմանավորված հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը, եթե օգտագործեն ճարպերի ցածր պարունակությամբ մթերքներ: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի գիտնականները, որոնց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են The BMJ հանդեսում: Այդ մասին հաղորդվում է EurekAlert! կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են 54 գիտական աշխատանքներ, որոնք անցկացվել են 1966-ից մինչև 2016 թվականը: Ընդհանուր առմամբ, հետազոտություններին մասնակցել է 30 հազար մարդ: Ընդ որում՝ միայն 34 աշխատանքներում են ստացվել բարձր որակի տվյալներ, որոնք ցույց են տվել, որ քաշի նվազումը վաղաժամ մահվան ռիսկը պակասեցնում է 18 տոկոսով: Վերլուծության ընթացքում փորձագետները հաշվի են առել, թե հատկապես որ սննդակարգերն են օգնել պայքարելու ճարպակալման դեմ:

Նշվել է, որ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ մթերքների օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահացածությունը ճարպակալումից տառապող չափահաս մարդկանց շրջանում:

Գիտնականները, սակայն, նշում են, որ իրենք քաղցկեղի կամ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության վրա նիհարելու ազդեցության բավարար ապացույցներ չեն գտել: