Twitter սոցիալական ցանցը նոյեմբերի 15-ին հայտնել է, որ աշխատում է իր օգտատերերի հաշիվների իսկության հաստատման նոր ծրագրի վրա:
Այս մասին ասված է սոցցանցի օժանդակման ծառայության էջում:
«Մենք աշխատում ենք անձի հաստատման և իսկության ստուգման՝ նոր ծրագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նաև նշվում է, որ այս պահին ըիկերությունն զբաղված է արդեն հաստատված օգտահաշիվների վերանայմամբ և այդ կարգավիճակից կզրկի այն օգտահաշիվները, որոնց
տերերի գործելակերպը խախտում է սոցիալական ցանցի քաղաքականությունը:
Նոր կանոններին համապատասխան, որոնք ներկայացրել է ընկերությունը, հաշվագրանցման իսկությունը հաստատող դրոշակն օգտատերերը կարող են կորցնել նաև ատելության բորբոքման և անհանգստություն պատճառելու դրդման համար: The Washington Post թերթի կարծիքով՝ ինքնության հաստատման կարգավիճակից արդեն զրկվել են մի քանի ազգայնականների և ծայրահեղ աջերի օգտահաշիվներ: