Գերմանացին, ով մոռացել էր՝ որտեղ է կայանել իր մեքենան, 20 տարի անց գտել է այն. տեսեք, թե ինչ վիճակում էր այն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գերմանացին, ով մոռացել էր՝ որտեղ է կայանել իր մեքենան, 20 տարի անց գտել է այն. տեսեք, թե ինչ վիճակում էր այն

Գերմանացին գտել է ավտոմեքենան, որը մոռացել էր, թե որտեղ էր կայանել 20 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 1997-ին, երբ Հելմուտ Կոհլը Գերմանիայի կանցլերն էր, և կինոթատրոններում ցուցադրվում էր «Տիտանիկ» ֆիլմը, մոռացկոտ վարորդն իր մեքենան կայանել էր Ֆրանկֆուրտում: Սակայն երբ փորձել է գտնել մեքենան, չի կարողացել դա անել և ոստիկաններին հայտնել է, որ այն գողացել են:

Համենայն դեպս, 20 տարի անց հին մեքենան հայտնաբերվել է այն նույն վայրում, որտեղ տղամարդը թողել էր այն:

Շինարարներին արգելում էին ապամոնտաժել տարածքում գտնվող ավտոտնակը հենց այդ մեքենայի պատճառով, որից հետո ոստիկանությունը սկսել է որոնել մեքենայի տիրոջն ու դուրս եկել այժմ արդեն 76-ամյա վարորդի հետքին, ում վերադարձրել են իր մեքենան:

Գերմանացուն մեքենայի հետ միասին հանձնել են նաև 5000 ֆունտ ստերլինգի չափով տուգանքը կայանման համար:

blognews.am