Թագավորական պուդինգ՝ ըստ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսի
Advertisement 1000 x 90

Թագավորական պուդինգ՝ ըստ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսի

Թագուհու պուդինգը պատրաստվում է հացի կտորներից, ազնվամորու ջեմից և բեզեից: Սա գերազանց բաղադրատոմս է տոնական սեղանի համար:

Բաղադրիչներ

  1. Կարագ – 25 գ + պատելու համար
  2. Կաթ – 285 մլ
  3. Շաքարավազ – 100 գ
  4. Թարմ հացի կտորներ – 85 գ
  5. Մեծ կիտրոն – 1 հատ
  6. Ձու – 2 հատ
  7. Ազնվամորու ջեմ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Կարագով պատել 20 սմ տրամագծով կաղապարը:
  2. Սոտեյնիկի մեջ լցնել կարագը, կաթը և 1 ճ/գ շաքարավազ: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով՝ հասցնել գրեթե եռման:
  3. Չորահացը լցնել ամանի մեջ, վրան ավելացնել կաթնային խառնուրդը: Թողնել 15 րոպե:
  4. Ձվերը բաժանել դեղնուցի և սպիտակուցի: Դեղնուցները մի փոքր հարել:
  5. Կիտրոնի կեղևը և հյութը խառնել հացային խառնուրդին, հետո ավելացնել հարած դեղնուցը:
  6. Խառնուրդը լցնել կաղապարի մեջ և թխել ջեռոցում 25-30 րոպե: Թողնել՝ սառչի:
  7. Ջեմը մի փոքր տաքացնել թասի մեջ, հետո հավասարաչափ տարածել պուդինգի վրա:
  8. Սպիտակուցները հարել՝ մինչև փափուկ վիճակի հասնելը, հետո ավելացնել շաքարավազը և լավ հարել:
  9. Բեզեն տարածել ջեմի վրա և նորից դնել ջեռոցը 15-20 րոպե՝ մինչև բեզեի վարդագունելը:
  10. Մատուցել պուդինգը տաք վիճակում, հարած սերուցքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը