Տնային պայմաններում պատրաստված քաղցրեղեն իրիս՝ պատրաստված թթվասերով և շաքարով:
Բաղադրիչներ
1. Թթվասեր – 150 գ
2. Շաքարավազ – 200 գ
3. Վանիլին – 1 պտղունց
4. Կարագ – 40 գ
5. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Հաստ հատակով կաթսայի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը, աղը, հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:
2. Ավելացնել կարագի կեսը, 10-15 րոպե եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:
3. Հետո ավելացնել մնացած կարագը և շարունակել եփել՝ մինչև քաղցր զանգվածի գեղեցիկ գույն ստանալը:
4. Ստացված պինդ զանգվածը տաք վիճակում լցնել սիլիկոնե կաղապարների մեջ:
5. Սառեցնել կոնֆետները սենյակային ջերմաստիճանում, հետո դնել սառնարանը՝ մինչև լրիվ սառչելը:
6. Զգուշությամբ հանել կաապարներից և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը