Գազարից պատրաստված շատ համեղ և դիետիկ թխվածքաբլիթներ՝ վարսակով և չամիչով
Advertisement 1000 x 90

Գազարից պատրաստված շատ համեղ և դիետիկ թխվածքաբլիթներ՝ վարսակով և չամիչով

Երևի անհավատալի է թվում, որ թխվածքաբլիթը կարող է լինել օգտակար և դիետիկ: Բայց այս գազարով պատրաստված թխվածքաբլիթը չի պարունակում ոչ մի գրամ ճարպ, շաքար և ալյուր: Իհարկե, կալորիաները քիչ չեն, բայց շատ օգտակար են:

Բաղադրիչներ

1. Գազար – 100 գ
2. Նարնջի կեղև – 1/2 հատ
3. Շաքարի փոխարինիչ
4. Վարսակի ալյուր – 50 գ
5. Ձվի սպիտակուց – 1 հատ
6. Սոդա – դանակի ծայրով
7. Քացախ
8. Չամիչ – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Գազարը քերել մանր քերիչով:
2. Մանր քերիչով քերել նաև նարնջի կեղևը:
3. Ստացված զանգվածին ավելացնել ձվի սպիտակուց, շաքարի փոխարինիչ (ըստ ցանկության), քացախով հանգցրած սոդա, ալյուր:
4. Խառնել, ավելացնել չամիչ:
5. Խոնած ձեռքերով թխվածքաբլիթներ ձևավորել և շարել պերգամենտով պատած տապակին:
6. Մոտ 25 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը