Հայաստանն այս տարի առաջին անգամ պետք է մասնակցեր «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, Լիլի Սարգսյանը մեկնել էր Չինաստան` մասնակցելու մրցույթին, սակայն նա չի անցել մրցույթի եզրափակիչ փուլ և չի մասնակցելու այսօր կայանալիք մրցույթին։
Ըստ «Միսս աշխարհի» կանոնների` մինչև մրցանակաբաշխությունը, աղջիկները պետք է տարբեր մրցույթների մասնակցեն։ Նրանցից միայն 40-ն են իրավունք ստանում մասնակցելու եզրափակիչ փուլին: Լիլին չի հաղթահարել նախընտրական փուլը։
Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել Գոհար Հարությունյանի հետ, ում կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի ժամանակ էլ հաղթել էր Լիլին և իրավունք ստացել Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհին», սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսին։
«Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 18-ին, Չինաստանի Սանյա քաղաքում: Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոստացել էր, որ նոյեմբերի 18-ին հանդիսատեսը կտեսնի, որ ինքը հաղթահարել է կոմպլեքսները, սակայն այսօր Լիլին բեմ չի բարձրանա։
Նշենք, որ Լիլին նախընտրական փուլին մասնակցել է Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի և Յամայկայի ներկայացուցիչների հետ մի խմբում, որում հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Ֆրանսիան