«Իմ տաքսին». նյույորքցի տաքսիստը 20 տարի լուսանկարել է իր ուղևորներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ տաքսին». նյույորքցի տաքսիստը 20 տարի լուսանկարել է իր ուղևորներին

Տաքսու ներսում հասարակական տարածքը նրբորեն անցնում է անձնական տարածքի: Այնտեղ մարդիկ կռվշտում են, սիրում են, մտորում կամ քնում են: Շատերն իրենց պահում են այնպես, ասես կողքը ոչ ոք չկա: Այդ ամենը 20 տարի շարունակ ֆիքսել է լուսանկարիչ և տաքսիստ Ռայան Վայդեմանը:

1980 թվին Ռայանը տեղափոխվել էր Նյու Յորք փողոցային լուսանկարչությամբ զբաղվելու համար: Գրպանում ուներ Կալիֆորնիական արվեստի քոլեջի դիպլոմ, իսկ ուսուցիչներից ժառանգել էր ոճային ուրույն ըմբռնում: Նա սովորել էր Մարկ Քոհենի և Լի Ֆրիդլենդերի մոտ: Ապրելով մեկ ամիս Նյու Յորքում, նա հասկացավ, որ լուսանկարելով տան վարձը չի կարող վճարել, իսկ տաքսիստ հարևանի հետ պատահական հանդիպումը նրա համար նոր ճանապարհ բաց արեց: Այդ օրվանից նա փորձց զուգորդել լուսանկարչությունը և տաքսու վարորդ աշխատելը: Արդյունքը եղավ 20 տարվա անցած ճանապարհ, որը նա ֆիքսել է լուսանկարներում իր ուղևորների հետ:

1990 թվին Վայդեմանի ուղևորներից մեկը Ալան Գինսբորգն էր: Չեկի վրա պոետը գրեց. «Նյու Յորքի տաքսին մարդկային գազանանոց է, իսկ վարորդ Ռայան Վայդեմանը՝ դերմիստ, ում հաջողվել է իր լուսանկարներում մարդկային բազմազանությունը ճշգրիտ ներկայացնել հումորով, խիզախությամբ»: Իսկ վերջում ավելացրել. Ուղևոր «Ալան Գինսբերգ»: Այժմ այդ լուսանկարը գտնվում է Բրուկլինյան թանգարանում:

cameralabs.org

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը