Հեռուստատեսության աշխատակիցը նոյեմբերի 21-ին նշում է իր մասնագիտական տոնը:
Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը:
Հայկական եթերի առաջին հաղորդավարը եղել է Նառա Շլեպչյանը: Այդ օրը ցուցադրվել է գեղարվեստական կինոնկար ու Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության եւ արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված ֆիլմ:
1996 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նման որոշում է կայացրել` պետություններին առաջարկելով այդ օրը հեռարձակել միայն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական, սոցիալական ու մշակութային թեմաներին նվիրված հեռուստահաղորդումներ: