Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանը թվերով, 2017» զեկույցից։
Եկամուտների գլխավոր աղբյուրը աշխատավարձն է՝ 31 420 դրամ կամ ընդհանուրի 56%-ը։
Պետական թոշակների և նպաստների կշիռը տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքում 17% է, ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտներինը՝ 10%, տրանսֆերտներինը (արտերկրից ստացվող դրամական փոխանցումներ)՝ 9%։
Ըստ մարզերի դիտարկելու դեպքում տարբերվում են թե՛ եկամուտների չափերը, թե՛ կառուցվածքը
Մեկ շնչի հաշվով ամենաբարձր եկամուտը ստանում են մայրաքաղաքի բնակիչները՝ ամսական միջինը 74 561 դրամ։ Սյունիքի մարզում այս ցուցանիշը 68 574 դրամ է։
Ամենաքիչ եկամուտը Տավուշի մարզում է՝ 34 697 դրամ։
Տրանսֆերտների կշիռը ամենամեծն է Արագածոտնի մարզում՝ 23% (13 150 դրամ՝ ընդհանուր 56 814 դրամի մեջ)։ Իսկ թոշակների և նպաստների կշռի առումով առաջին տեղում Տավուշի մարզն է՝ 29.2%։