
ԱՄՆ-ի Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) հաշված վայրկյաններում քանդել են «Ջորջիա Դոում» ծածկած մարզադաշտը: Տեսագրությունը հրապարակված է Twitter-ում Associated Press-ի էջում:
Մրցասպարեզն օգտագործվում էր 1992 թվականից և տեղավորում էր 71 հազար 250 հանդիսականի:
Մարզադաշտը տնային էր համարվում ամերիկյան ֆուտբոլի «Ատլանտա Ֆելքոնս» թիմի համար:
Օգտագործման ժամանակամիջոցում մարզադաշտն ընդունել է շուրջ 1400 մարզական միջոցառումներ, ներառյալ 1996 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլային մրցաշարը, որոնք տեղի էին ունենում Ատլանտայում: