Նատալի Փորթմանը հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Նատալի Փորթմանը հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել

Հոլիվուդյան սեքս-սկանդալները շարունակվում են։ Հիմա էլ հանրահայտ դերասանուհի Նատալի Փորթմանն է հայտնել, որ սեռական ոտնձգության է ենթարկվել։

Լոս Անջելեսում կայացած Vulture փառատոնի ժամանակ 36-ամյա դերասանուհին հայտնել է, որ իր բազմամյա կարիերայի ընթացքում բախվել է սեռական բռնությունների։

«Երբ ես լսեցի այդ բոլոր լուրերը, ես սկզբում կարծեցի, որ իմ բախտը բերել է, որ իմ կյանքում նման բաներ չեն եղել։ Բայց հետո, երկար մտածելուց հետո, ես հասկացա՝ այո, ես գուցե չեմ բախվել հենց բռնության, բայց խտրականությունների ու ոտնձգությունների տարբեր դրսևորումների բախվել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում։ Ու հանկարծ հանգեցի նրան, որ նման դեպքեր ինձ հետ պատահել են հարյուրավոր անգամներ»,- խոստովանել է Փորթմանը։

«Երբ եկա, պարզվեց, որ մենք երկուսով ենք, իսկ մահճակալը՝ մեկը։ Այո, ոչինչ տեղի չունեցավ, ինձ ոչինչ չստիպեցին։ Ես ասացի, որ ես ինձ անհարմար եմ զգում նման իրավիճակում, ու ինձ լսեցին։ Բայց փաստն ինքնին նորմալ չէր, հասկանո՞ւմ եք։ Նման իրավիճակն անընդունելի է, դա մանիպուլացում է։ Ես վախեցած էի։ Բայց յուրաքանչյուր կին, որը գիշերը մենակ քայլում է փողոցում, իրեն վախեցած է զգում։ Չեմ կարծում, թե տղամարդիկ հասկանում են, թե ինչ է դա նշանակում»,- անկեղծացել է Փորթմանը։

style.news.am