Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը Twitter-ում զայրացած գրառում է կատարել՝ գրելով, որ «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Հայաստանի կոռումպացված պաշտոնյաների գրպանը լցնելու և Ադրբեջանի օկուպացված տարածքների համար»:
Գրառումը ևս մեկ պատճառ է այսօր ակտիվորեն մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնին. եթե պարոն Աղաևը կարծում է, որ Հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարներն իսկապես չեն նպատակաուղղվում Արցախի հզորացմանը, վատնվում են, նա պետք է որ ուրախ լիներ այդ փաստով:
Սա մտածելու առիթ է մեր այն հայրենակիցների համար, ովքեր «կիսում են» Բաքվի «մտահոգությունը»:
Մեր միակ պատասխանը կարող է լինել միասնական լինելն ու միահամուռ ուժերով Արցախը շեն ու բերքառատ դարձնելու գործը շարունակելը:
https://twitter.com/NasimiAghayev/status/933372194389868544
Nasimi Aghayev on Twitter
“Once again money will be collected from ordinary U.S. Armenians to fill the pockets of corrupt #Armenian officials in #Armenia and #Azerbaijan’s occupied #Karabakh region. Wake up!
https://t.co/XvbNPMJMJR #corruption #telethon2017 @JeffLanda @ArmeniaFund”
twitter.com