Մելանիա Թրամփի fashion մրցակիցը. արևելքի ամենանորաձև արքայադուստր Դինա Աբդուլազիզ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանիա Թրամփի fashion մրցակիցը. արևելքի ամենանորաձև արքայադուստր Դինա Աբդուլազիզ

Որոշ աղջիկներ ծնվում են, որպեսզի դառնան նորաձևության թագուհի. արաբական արքայադուստր Դինա Աբդուլազիզը  վստահ է, որ նրանցից մեկն է։

Նրա պատմությունը նման է հեքիաթի, որը սկսել է 1998թ., երբ նա ամուսնացավ արաբ արքայազն Սուլթան իբն Ֆամախ իբն Նասերի հետ։ Այսօր Դինան ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների արքայադուստրն է, այլ նաև  էլեգանտության,  fashion- նորարարությունների։

Դինա Ալի ալ-Ջուխիանին ծնվել է Քալիֆորնիայում։ Մանուկ հասակում նա հաճախ է հորն ուղեկցել ամերիկյան և արաբական ճանապարհորդություններին   և սովորել մի քանի ամերիկյան համալսարաններում։ Արքայազն Սուլթանի հետ նա ծանոթացել է  1996 թ. և արդեն երկու տարի անց սիրահարներն ամուսնացել են։ Այժմ ամուսիններն ունեն դուստր և երկվորյակ որդիներ։ Իրենց համատեղ կյանքի մեծ մասը նրանք անցկացրել են Նյու Յորքում, իսկ վերջին չորս տարիներին ապրում են Էռ-Ռիյադեում։

Իր կյանքի մյուս մանրամասներն արքայադուստրը գաղտնի է պահում։

Ինչպիսին եք պատկերացնում արաբական արքայադստեր կյանքը. Դինան ստանդարտների մեջ չէ։ Ինչպես թագավորական ընտանիքի մյուս անդամները, նա ևս հետևում է բոլոր պարտականություններին, սակայն ի տարբերություն մյուսների, նա նաև հաջողակ բիզնես կին է և իսկապես համարվում է fashion աշխարհի ազդեցիկ դեմք։

Նա ոչ միայն պարբերաբար այցելում է նորաձևության ցուցադրություններին և շփվում առաջատար դիզայներների հետ, այլ նաև բացել է իր սեփական խանութները՝D’NA, որոնցում ներկայացված են այնպիսի ապրանքանիշի հագուստներ, ինչպիսիք են Miu Miu-ն և  Haider Ackermann-ը, M2Malletier-ը և  Maison Martin Margiela-ը։

Թագուհու խոսքերով, նա երիտասարդ տարիքից երազել է զբաղվել նորաձևությամբ, սակայն իրեն չէր տեսնում դիզայների դերում։ Նրան չէր գրավում նաև ոճաբանի մասնագիտությունը։ Վերջիվերջո նա խորհրդակցել է հոր հետ, ով էլ որոշել է ներդրումներ անել դստեր բիզնեսում։ «Հայրս ասաց, որ ես հաջողության կհասնեմ, իսկ ես այդ պահին անգամ բիզնես նախագիծ չունեի։ Ես պարզապես տրամադրված էի հաջողության և հասա դրան»,- պատմել է Դինան։

Արքայադուստրը ոչ միայն զբաղվում է նորաձևության բիզնեսով, այլ նաև փորձում է գոտեպնդել երիտասարդ տաղանդներին։ Հենց նրա նախաձեռնությամբ էլ Դուբայում սկսեց գործել Dubai Design and Fashion Council կազմակերպությունը, որի նպատակներից է երիտասարդ արաբ դիզայներներին աջակցելը։

Արաբ արքայադուստրը սովորաբար նախընտրում է սովորական ոճային և միևնույն ժամանակ զուսպ հագուստ։ Նրա տիպիկ կերպարներից է Prada T-shirt-ը, Miu Miu կոշիկներն ու Hermès պայուսակը։

Իր վառ արտաքինի շնորհիվ նա դարձել է լուսանկարիչների սիրահարը. նրա լուսանկարները հաճախ են Նորաձևության շաբաթներին հայտնվում գլամուրային ամսագրերում։ Առանց չափազանցությունների կարելի է ասել, որ Դինան դարձել է  Մերձավոր Արևելքի դեմքը։

2016թ.հոկտեմբերից Դինա Աբդուլազիզը զբաղեցնում էր արաբական  Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

2017 թ. լույս տեսան ամսագրի երկու տպագիր համարները, սակայն արդեն ապրիլին Դինան թողեց հրատարակչությունը։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր մոտ անլուծելի տարաձայնություններ էին ծագել արևմտյան հրատարակչության հետ։

wnews.am