Ես Մհեր Մկրտչյանն եմ…
Advertisement 1000 x 90

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

«Կյանք ու կռիվը» սիրվեց, որովհետև… որովհետև անկեղծ էր, և հուսով եմ՝ որակով:

Ես ինքս սիրում եմ «Կյանք ու կռիվը», որովհետև… որովհետև անկեղծ էր, և ասում են՝ որակով:

Ես կուզեի նկարել այնպիսի ﬕ ֆիլմ, որը… կնկարահանվի ամռանը ծովափին:

Լավ ֆիլմ ստեղծելը կախված է… լավ սցենարից, տաղանդավոր դերասաններից և պրոֆեսիոնալ թիﬕց:

Եթե հոլիվուդյան աստղերի կարողանայի ֆիլﬔրումս նկարել, ապա կընտրեի… Մերիլ Սթրիփին, Շոն Փենին և Միշել Պֆայֆերին:

Եթե կարողանայի աշխարհի լավագույն ռեժիսորներից որևէ ﬔկի հետ համարգործակցել, ապա կցանկանայի… որ իմ գրած սցենարով ֆիլմ
նկարահաներ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան:

Ինձ համար լավ ֆիլﬓ այն է…, որը կարող ես նայել ﬕ քանի անգամ:

Իմ աﬔնասիրելի ֆիլմը… «Կնքահայրն» է:

Ես ուրախանում եմ, երբ…  շրջապատված եմ լավ մարդկանցով:

Ես հուսահատվում եմ, երբ… ﬕ մարդ, ում մասին ունեմ լավ կարծիք, ապուշ է դուրս գալիս:

Հայաստանը լավ ֆիլմարտադրություն կունենա, երբ… ներկայիս կինոարտադրությունը վերջնականապես կործանվի:

Երբ ես փոքր էի… իմ կինը դեռ չէր ծնվել:

Աﬔնադժվար բանը… խաշից հետո խորոված ուտելն է:

Աﬔնաﬔծ երջանկությունը… բալիկն է:

Սերը… գալիս է ու գնում, կամ գալիս ու չի գնում:

Ես Մհեր Մկրտչյանն եմ: Ես… ունեմ անձնագիր, որտեղ դա հաստատվում է:

vivaronews.am