Հայրիկներն ավելի մեծ ազդեցություն ունեն աղջիկների կյանքում, քան մայրիկները. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հայրիկներն ավելի մեծ ազդեցություն ունեն աղջիկների կյանքում, քան մայրիկները. հետազոտություն

Այսօրվա հասարակությունում, որտեղ միայնակ մայրերը շատ ավելի շատ են, քան անցյալում, կարծիք կա, որ կինը կարող է երեխային՝ հատկապես աղջկան, միայնակ մեծացնել: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա հեռու է իրականությունից:

Աղջիկները ոչ միայն հայրիկի կարիքն ունեն, այլև հայրիկը նրանց էմոցիոնալ ճիշտ զարգացման մեջ ամենակարևոր դերն ունի: Հայրիկի դերը էմոցիոնալ առումով Ընտանեկան հոգեբանության ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հայրիկի հետ լավ հարաբերություններ ունեցող աղջիկները ավելի քիչ են հակված դեպրեսիաների, անհանգստության և ավելի հեշտ են ազատվում ամենօրյա սթրեսներից:

Նրանք ավելի հեշտ են խոսում իրենց զգացմունքներից, ինչը օգնում է նրանց պատրաստվել հետագայում ուրիշների հետ փոխհարաբերություններ կառուցելիս: Հայրիկը դստեր մոտ ձևավորում է նաև անհատական արժեքներ, ինքնագնահատական և սեփական կյանքը վերահսկելու զգացողություն:

Երբ հայրիկը խորը և առողջ հարաբերություններ է հաստատում դստեր հետ, ապա աղջիկը սեփական անձի մասին դրական իմիջ, իսկ հաջողության նկատմամբ՝ վստահություն է ձևավորում: Բացի զգացմունքային հսկայական ազդեցությունից, հայրերը նաև մեծ ազդեցություն ունեն իրենց դուստրերի ֆինանսական և նույնիսկ ֆիզիկական առողջության վրա:

Այն աղջիկները, որոնց հայրերն ի սկզբանե մասնակցում են երեխայի դաստիարակությանը, ավելի լավ են սնվում և ավելի առողջ են, քան առանց հայր մեծացողները: Հայրերը նաև օգնում են ֆինանսական կայունություն ապահովել իրենց դուստրերի համար և նպաստում են նրանց հաջողությանը՝ հետագայում իրենք իրենց ֆինանսապես ապահովելու հարցում:

ankakh.com