Լիկա Սալմանյանի հետ մեր նոր զրույցը. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիկա Սալմանյանի հետ մեր նոր զրույցը. bravo.am

Սերիալներից և հեռուստանախագծերից հայտնի Լիկա Սալմանյանը շուրջ կես տարի է՝ բացակայում է եթերից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նկարահանման հրապարակ կվերադառնա իրեն հետաքրքրող առաջարկի դեպքում միայն, դադարի այս շրջանում էլ զբաղված է իր գեղեցկության սրահի կազմակերպչական, ինչպես նաև դիմահարդարման աշխատանքներով:

«Տեսախցիկը, նկարահանման հրապարակը, իհարկե, կարոտում եմ: Դա մի աշխարհ է, որտեղ հայտնվելիս չես կարողանում դուրս գալ»,- ասել է Լիկան՝ հավելելով, որ գործնական առաջարկները քննարկում է ընտրյալի՝ Աշոտ Սարգսյանի հետ.

«Բացի այն, որ սիրելիս է, նաև միևնույն բնագավառից ենք: Նա ավելի մեծ փորձ ունի: Հաճախ ասում է՝ ինչու արժե նկարահանվել կամ չնկարահանվել այս կամ այն նախագծում: Կան տեսարաններ, կերպարներ, որոնցից կհրաժարվեմ: Այդ առումով մինչ սիրելիիս կողմից սահմանափակումները, ես ինքս եմ ինձ սահմանափակել»:

Թե ինչպիսին պետք է լինի առաջարկը, որը կընդունի, դերասանուհին պատասխանել է՝ հստակ չափանիշներ չկան. մեծ նշանակություն ունի նախագծի սցենարը, որի լավը կամ վատը լինելուց էլ առավելապես կախված է լինում իր որոշումը: