Լազանյան շատ համեղ և կշտացնող ուտեստ է, բայց այն արագ չի պատրաստվում: Երեկոյան աշխատանքից հետո շատ ավելի հեշտ է պատրաստել «ծույլ» լազանյա՝ բարակ լավաշով:
Բաղադրիչներ
- Սոխ – 2 հատ
- Շամպինիոն – 500 գ
- Աղ
- Պղպեղ
- Տոմատի մածուկ – 4-6 ճ/գ
- Համեմունք՝ «Իտալական կանաչիներ»
- Լավաշ – 2 հատ
- Կաթ – 1 բաժակ
- Ալյուր – 1 ճ/գ
- Մշկընկույզ – 1/2 թ/գ
- Պանիր – 100 գ
Պատրաստման եղանակը
- Սոխը մաքրել, լվանալ, մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ:
- Սունկը լվանալ, մաքրել, կտրատել և ավելացնել սոխին: Աղ և պղպեղ ցանել, տապակել՝ մինչև հյութը գոլորշիանա, ավելացնել տոմատի մածուկ, համեմունք, աղ: Խառնել և մի փոքր շոգեխաշել:
- Լավաշը կտրատել թխման կաղապարի չափերով:
- Կաղապարը յուղապատել, վրան մի շերտ լավաշ փռել, հետո՝ մի շերտ սունկ, հետո՝ նորից լավաշ, նորից՝ մի շերտ սունկ: Շերտերի քանակը որոշել՝ ըստ ցանկության:
- Տապակի մեջ կաթ տաքացնել, ավելացնել ալյուրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացնել մշկընկույզը և եփել՝ մինչև պնդանալը: Լցնել լազանյայի վրա, ավելացնել քերած պանիր և դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 40-50 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը