Կլոդ Մոնեի իրերի հավաքածուն 11 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում
Advertisement 1000 x 90

Կլոդ Մոնեի իրերի հավաքածուն 11 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում

Նկարիչ Կլոդ Մոնեի անձնական իրերի հավաքածուն Հոնկոնգում 11 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է աճուրդային տունը:

Նոյեմբերի 26-ին կայացած աճուրդում, մասնավորապես, վաճառվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ-գեղանկարչին պատկանող ակնոցը: Ոսկեզօծ շրջանակով կլոր ոսպնյակներով ակնոցի արժեքը կազմել է 51,5 հազար դոլար (400 հազար հոնկոնգյան դոլար)՝ փորձագետների կողմից 1-1,5 հազար դոլար գնահատման դեպքում: Ընդամենն աճուրդի էր հանվել 54 իր, ներառյալ ճեպանկարներ, նկարներ, լուսանկարներ, նամակներ և այլ անձնական իրեր:

Ամենաթանկ լոտն այն նկարն էր, որը Մոնեն յուղաներկով նկարել է 1884 թվականին: 59,6 x 73 սանտիմետր չափով նկարում պատկերված են ժայռեր և ծով, դրա արժեքը կազմել է 4,6 միլիոն դոլար: