Ովքեր և որքան են վճարում Հայաստանին «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ովքեր և որքան են վճարում Հայաստանին «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար. armeniasputnik.am

Կառավարությունը բացահայտում է, թե որքան ֆինանսավորում է ստացել Հայաստանը «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար։ Ով և որքան է պատրաստ վճարել ՀՀ կառավարությանը` «Գարդասիլի» պատվաստման ծրագիրը ներդնելու դիմաց։

Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունն առանց քննարկման ու առանց զեկուցման պաշտոնապես կհաստատի 2018թ-ից Հայաստանում «Գարդասիլ» պատվաստանյութի պաշտոնական կիրառումը։

Համապատասխան որոշման նախագիծն արդեն ներառված է գործադրի այդ օրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։

Պատվաստումների ազգային օրացույցում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն, ըստ նախագծի, կներառվի  մինչև 2018 թվականը և կկիրառվի 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով:

Պատվաստումները նախատեսվում է իրականացնել ԳԱՎԻ (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) միջազգային կազմակերպության դրամաշնորհային ծրագրի միջոցներով: «Դեռևս 2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունն օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը, որը զգալի աջակցություն է ցուցաբերում կարիք ունեցող երկրներում նոր և սակավ կիրառվող  պատվաստանյութերի ներդրմանը: ԳԱՎԻ կազմակերպության կողմից ծրագրային առաջարկը հավանություն է ստացել, և ԳԱՎԻ-ն հայտնել է իր պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանին՝ երկու տարվա ընթացքում տրամադրելով պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Եվ այսպես. այս տարի hունիսին Հայաստանը պապիլոմա վիրուսի պատվաստումների ներդրման համար ԳԱՎԻ-ից 178 000 ԱՄՆ դոլար է ստացել։ 2017թ-ի հունվարի 1-ի դրությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի բյուջեյում 31 986 040  դրամ գումար կա։ Լրացուցիչ ևս 84 614 08 0 դրամ էլ փոխանցվել է ԳԱՎԻ-ի կողմից որպես աջակցություն։

Թե որքան գումար կփոխանցվի 2018թ-ին, առայժմ չի բացահայտվում։ Բայց հայտնի է, որ 2019 թվականից սկսած Հայաստանն ինքնուրույն պիտի հոգա պատվաստանյութի ձեռքբերման ծախսերը, ինչը կկազմի տարեկան շուրջ 131 մլն դրամ։ «Գարդասիլի» 1 դեղաչափն ամենաէժանն արժե 4.5 ԱՄՆ դոլար։

GAVI-ն հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով գործող միջազգային հիմնադրամ է: Հիմնական դոնորներն են զարգացած երկրների կառավարությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Համաշխարհային բանկը, պատվաստանյութերի արտադրությամբ, հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ բարերարները:

armeniasputnik.am